Օրվա կարգախոսն այսպիսին է. թուղթն օգտագործել խնայողաբար, իսկ նպատակը՝ ապացուցելն է, որ նոր տեխնոլոգիների եւ ՏՏ ոլորտի օգտագործմամբ հնարավոր է պահպանել բնական պաշարները:
Օրվա մասին քչերը գիտեն: «Ես դպրոցական եմ, երևի տարվա կտրվածքով գնում եմ 20 տետր, բացի այդ՝ պարապում եմ ընդունելության քննությունների համար, առանց տետրերի ու գրքերի ես չեմ կարող սովորել, առավել ևս ընդունվել »,-ասում է 15-ամյա Ռոզան (օրվա մասին տեղեկացավ մեզանից- հեղինակ): 41-ամյա Անահիտն էլ, ով մասնագիտությամբ դերձակուհի է,պատմում է. «Գործի բերումով թուղթ այդքան էլ շատ չեմ օգտագործում, սակայն նշումների համար ինձ մոտ միշտ նոթատետր եմ պահում »:
Չնայած նոր տեխնոլոգիաների զարգացմանը՝ թղթից առհասարակ հրաժարվելը գրեթե անհնար է: Կան մասնագիտություններ, որոնց դեպքում թուղթը պարզապես անհրաժեշտություն է. «Ես լրագրող եմ , առանց թղթի իմ աշխատանքը պարզապես անհնար կլինի: Այն ունի կենսական նշանակոթյուն, ոչ միայն ինձ, այլև բոլորի համար »,-ասում է 19-ամյա Ռուզաննան:
Սակայն թղթի քիչ օգտագործման դեպքում մենք կարող ենք կրճատել բնությանը հասցվող վնասի ընդհանուր ծավալը: AIIM ասոցացիայի տվյալներով` վերամշակելով կամ խնայելով օգտագործված թուղթը` հնարավոր է «փրկել» 17 ծառի կյանք, խնայել 240լ վառելանյութ, 3մ ³ հող, 4000ԿՎտ/ժ էլեկտրոէներգիա և 26.000 լ ջուր:
Նազենի Բաղդասարյան