Լրահոս
Օրվա լրահոսը

LakeForester. «Երեխաները պատկերել են ցեղասպանության չամոքվող ցավը»

Հոկտեմբեր 25,2012 15:51

«Լեյք ֆորեսթեր» լրատվականը անդրադարձել է ամերիկահայ դրամատուրգ Ադրիանա Սևանի «Գիշերը Երզնկայում» պիեսին, որը հիմնված է նրա ընտանեկան պատմության վրա: Պիեսը պատմում է հայ-դոմինիկյան ընտանիքի երեք սերունդների մասին և թե ինչպես է ազդել Հայոց ցեղասպանությունը նրանց վրա:

Լրատվականը գրում է, որ պիեսում դերերով հանդես են գալիս և միաժամանակ պատմության դասեր են քաղում 10-ամյա Մալիհա Ա.Յուսուֆը և 12-ամյա Էլիսոն Թորֆը:

«Սա այն պատմություններից է, որ պետք է ավելի շատ խրվես մեջը, – ասել է Մալիհան, – սա նույնն է, ինչ հոլոքոստը, բացառությամբ, որ այս մարդիկ հայեր էին, իսկ հայերին սպանողները` թուրքեր»:

«Բավականին հետաքրքիր է մասնակցել մի բեմադրության, որը իրական մարդու կյանքի մասին է, – ասել է Էլիսոնը, – բացի այս հրաշալի պիեսը գրելուց, Ադրիանան մի այլ մակարդակի է բարձրացրել այն. նա ցույց է տվել այնպիսի բաներ, որպիսիք իմ մտքով երբեք չէին անցնի»:

Նոյեմբերի 11-ին «Գիշերը Երզնկայում» պիեսը կբեմադրվի «Historic Chicago Temple Building» դահլիճում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031