Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զուրաբյանը եւ ՀԱԿ-ը երեւի ընդունելություն են խնդրել Քոչարյանից ու Սարգսյանից՝ չեն ստացել»

Հոկտեմբեր 25,2012 15:36

Aravot.am-ի հետ զրույցում հակադարձելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արտահայտած մտքերին, թե ով իշխանության գլուխ գա, նա էլ տիրելու է սեփականությանը, ուստի նա՝ ով կկորցնի իշխանությունը, կորցնելու է նաեւ սեփականությունը, հանրապետական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հումորով նկատեց. «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը եւ Լեւոն Զուրաբյանը ընդունելություն են խնդրել Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ու չեն ստացել: Միգուցե Զուրաբյանն իր մտքերը հրապարակային է շարադրել, որպեսզի ընդունելության արժանանա»:

Վերջին օրերին քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պատրաստվում են նոր համաձայնագիր ստորագրել: Տեղյա՞կ եք այդ գործընթացից՝ Aravot.am-ի հարցին Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ խորհրդում նման հարցեր չեն քննարկվել. «Մենք մեր տեսակետը հայտնել ենք, ունենք մեր ծրագրերը, մեր քաղաքական ուղին եւ եթե կան քաղաքական ուժեր կամ միավորումներ, որ պատրաստ են միանալ, իրենց ծրագրային որոշ դրույթներ զետեղել մեր ծրագրերի մեջ, մենք պատրաստ ենք քննարկել, ընդլայնել նաեւ կոալիցիան»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ քաղաքական հարթությունում ԲՀԿ-ն բավականին սուր ելույթներ է ունենում Հանրապետականին ուղղված, բայց նախորդ օրը նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագծի քննարկումները եւ քվեարկությունը տարակուսանքի տեղիք տվեցին: Նկատենք, որ ընդդիմադիր մյուս խմբակցությունները բավականին ակտիվ էին քննարկումներում, այդ թվում՝ նաեւ այժմ քննարկվող կուտակային կենսաթոշակների մասին հարցում, մինչդեռ ԲՀԿ-ն սահմանափակվեց միայն խմբակցության ընդհանրական տեսակետն արտահայտելով, իսկ նվազագույն աշխատավարձի մասին օրինագծի դեպքում՝ ձեռնպահ քվեարկեց: Հովհաննես Սահակյանը այս իրողությունները հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Եթե ընդունենք, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, ուստի այդ համատեքստում կարելի է տեղավորել եւ քաղաքական ջախջախիչ ելույթները, եւ սիլիբիլիները: Բայց ես կարծում եմ, որ քաղաքական ուժը պետք է ունենա դիմագիծ, ուղենիշ: Եվ ընդդիմադիր դաշտում գործելը չի նշանակում, որ բոլոր հարցերում պետք է դեմ լինել: Ինչպես նաեւ իշխանական դաշտում գործելը չի նշանակում, որ ամեն ինչին պետք է կողմ լինես»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031