Լրահոս
Օրվա լրահոսը

Բեքարյանի խոսքով՝ Հայաստանի ասելիքը շատացել է

Հոկտեմբեր 25,2012 15:10

«Հայաստանը դուրս չի եկել բանակցային գործընթացից, բայց Հայաստանի ասելիքը հիմա, կոպիտ ասած, շատացել է եւ այդ ասելիքը բացատրելու, հիմնավորելու կարիք չկա: Այդ բոլոր հիմքերը Ադրբեջանը մեզ սկուտեղի վրա մատուցել է: Եթե կարելի էր գումարը վերականգնել մարդասպանի, բարձրացնել նրա զինվորական կոչումը, ի՞նչ էր դա, գործուղում էր դիտարկվել մարդասպանի Հունգարիայում եղած ժամանակահատվածը»,- ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը՝ խոսելով այն մասին, թե իր կարծիքով ինչ է քննարկվելու եվրանախագահների առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ:

«Այս հարցերը հաշվի առնելով՝ բնական կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիր բարձրացնի այն մասին, որ Աաֆարովի հետ կապված էպոպեան ցույց տվեց, որ Ղարաբաղը լրացուցիչ անվտանգության կարիք ունի»,-նշում է Բեքարյանը:

Ըստ նրա՝ երբ կա բանակցային գործընթացի գաղափար, ապա կա կոշտ պահվածքի 3 սցենար. առաջինը՝ կոշտ պահվածք՝ բացելով բոլոր փակագծերը ամբողջ հասարակության եւ համաշխարհային կարծիքի համար, երկրորդ՝ կոշտ պահվածք՝ բանակցային գործընթացում ցույց տալով բոլոր հիմքերը դիվանագիտական խողովակներում եւ երրորդ՝ պետք է ընտրել այս երկուսից մեկը եւ չշրջանցել հարցը, որը միջազգային հանրության, եվրանախագահների կողմից պետք է լինի ադեկվատ, ընկալելի պատասխան տրվի տեղի ունեցած իրավիճակին. «Իմ կարծիքով՝ մենք պետք է ունենանք կոշտ պահվածք դիվանագիտական խողովակի ներքո, որոշակիորեն պիտի կոշտացնենք մոտեցումը ընդհանրապես ամբողջ դաշտում, բայց դա չպետք է լինի այն կոշտացումը, որ ակնկալում էր Ադրբեջանը: Ադրբեջանը իր կատարած քայլով չէր կարող հաշվարկած չլիներ հետեւանքները, եւ ես մնում եմ այն մտքին, որ Ադրբեջանի մեծագույն հույսը կայանում էր նրանում, որ Հայաստանը բանակցային գործընթացից դուրս կգա ընդհանրապես: Եվ դրանով ինքը ստանում էր շանս՝ փորձելու իրականացնել այն, ինչն ուզում էր անել վերջին 7-8 տարում, այսինքն՝ փոխել Մինսկի խմբի ձեւաչափը, բանակցային գործընթացը տանել այլ մարմին, այդ գործընթացի տապալման համար մեղադրել Հայաստանին, տուրք տալ իր ակնկալիքներին եւ այլն: Դրա համար, պլանավորված, իրականացվող պատասխանը պետք է լինի հաշվարկված եւ ադեկվատ, եղած իրավիճակի, արդեն ոչ միայն մեր՝ այլեւ միջազգային տեսանկյունից եւ ի վերջո մենք պետք է հասկանանք, որ արդեն հանրություն չենք, պետություն ենք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031