Լրահոս
Օրվա լրահոսը

Ալ. Իսկանդարյան. «ՀՀԿ-ն դժվար թե կարողանա կոտրել Ծառուկյանին»

Հոկտեմբեր 25,2012 15:03

Ամենակարևոր ինտրիգը այս նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն է ու նրա շուրջ ծավալվող իրադարձությունները։ Այս կարծիքին է քաղաքագետ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ քաղաքագետի՝ գլխավոր խնդիրն այն է՝ կառաջադրի՞ իր թեկնածուին ԲՀԿ-ն, թե կսատարի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանին։

«Բավական լուրջ ճնշումներ կան պարոն Ծառուկյանի և նրա կուսակցություն վրա»,-կարծում է քաղաքագետը, սակայն նշում, որ «ՀՀԿ-ն դժվար թե կարողանա կոտրել Ծառուկյանին»։

«Մինչև ԱԺ ընտրությունները, միգուցե ոչ այդքան արտահայտված, ինչքան հիմա, նույն բանն էր կատարվում, սակայն ԲՀԿ-ին կոտրել չստացվեց, նրանք լուրջ ձայներ հավաքեցին»,-ասաց քաղաքագետը։

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ եթե ԲՀԿ առաջադրի իր թեկնածուին, նախագահական քարոզարշավը ավելի թեժ կլինի, իսկ հակառակ դեպքում ամեն ինչ կանխատեսելի է. «Այլ քաղաքական ուժ, որը կարող է նրան փոխարինել, որը կարող է ձայների լուրջ քանակ հավաքել, ես չեմ տեսնում»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031