Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բեքարյան. «ԼՂՀ-ն ճանաչվեց Ավստրալիայի ամենախոշոր նահանգի կողմից, բայց սա ամբողջ պետությունը չէ»

Հոկտեմբեր 25,2012 14:51

«Ժամեր առաջ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից ընդունվել է բանաձեւ, որով հստակորեն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի եւ նրա ազգաբնակչության ինքնորոշման հարցը: Իհարկե պետք է հասկանալ, որ սա ամբողջ պետությունը չէ, բայց զարգացում է իրադարձությունների, որն իր մեջ հետաքրքիր տոն է պարունակում»,- այսօր «Նովոստի» մամուլի ակումբում հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Միաձայն ընդունված բանաձեւով նահանգի օրենսդիր մարմինը ոչ միայն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլեւ իր աջակցությունը հայտնել ժողովրդի ինքնորոշմանը, կոչ անելով Ավստրալիայի իշխանություններին՝ պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ամրապնդելով Ավստրալիա -Ղարաբաղ հարաբերությունները:

Բանախոսը նաեւ հավելեց, որ վերջին 4 օրվա ընթացքում շատ խոսակցություններ են գնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման մասին: Եվ չնայած այստեղ դեռ հստակություն չկա, բայց հաշվի առնելով մի քանի համանախագահների՝ մասնավորապես Ֆրանսիայի դեսպանի, ռուսական համանախագահի որոշ արտահայտություններ, կարելի է եզրակացնել, որ բավականին մեծ ջանքեր են դրվում այդ հանդիպումը կազմակերպելու համար:

«Սա պատահական չէ. այստեղ գործ ունենք երկու հիմնական գործոնի հետ, առաջինը՝ Սաֆարովի պատմություններից հետո լարված իրավիճակն էր, որն իր անդրադարձը թողեց բանակցային գործընթացի վրա, եւ դրանից հետո որեւէ քայլ այս առնչությամբ չիրականացվեց, հետեւաբար այդ է պատճառը, որ համանախագահները փորձում են սառույցը կոտրել: Սա նաեւ խոսում է այն մասին, որ հնարավոր հանդիպումից հետո կդիտարկվի համանախագահների այցը տարածաշրջան: Մյուս էլեմենտն էլ՝ դա պայքարն է տեղեկատվական դաշտում: Այս պայքարում Ադրբեջանը փորձում է բոլոր հնարավոր էլեմենտներն օգտագործել, վերջին օրինակը դա հարցումն էր ադրբեջանական ռադիոյի՝ կապված արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը եւ պատասխանի մեջ ԱՍԱԼԱ-ի վերաբերյալ հիշատակումը: Բոլորին պարզ է, որ լրիվ արհեստական, բայց պաշտոնական հարցման պատասխանի մեջ պրովոկացիոն էլեմենտ է մտցվել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031