«Նյու Յորք թայմս» թերթը հոդված է պատրաստել 55-ամյա ինժեներ և արվեստի քննադատ գյումրեցի Արտուշ Մկրտչյանի մասին, որը պանրի միջոցով հարևան Կարս քաղաքի հետ շփման և համագործակցության միջոց է ստեղծել:
70 կմ-ից պակաս հեռավորության վրա գտնվող սահմանը փակ է արդեն մոտ քսան տարի, սակայն Գյումրիի և Կարսի պանիր արտադրողները, Վրաստանի Նինոծմինդա քաղաքի գործընկերների հետ արտադրում են և շուկա են հանձնում «Կովկասյան պանիր»-ը, որը 2008թ. հիմնադրել է Արտուշ Մկրտչյանը` միջսահմանային համագործակցությանը խթանելու համար: Գրում է թերթը:
Մկրտչյանն այս համագործակցությանը անվանում է պանրի դիվանագիտություն, ուրիշները` «փորձ երկու»: Սակայն Մկրտչյանն ասել է, որ պանրի իր դիվանագիտությունն ավելի շուտ է սկսել, քան ֆուտբոլային դիվանագիտությունը:
Մկրտչյանն արդեն սկսել է գինիի արտադրությամբ էլ զբաղվել: Այս անգամ, բացի Թուրքիայի և Վրաստանի գինի արտադրողներից, նրան հաջողվել է Ադրբեջանի և Արցախի գործընկերներին ևս համոզել համագործակցել ու ստեղծել «Կովկասյան փունջ» ապրանքանիշով գինին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ