Ս.թ. հոկտեմբերի 25-ին մարդասիրական աջակցության ծրագրերի տնօրեն, Եվրասիայի տարածաշրջան, ԱՄՆ պետդեպարտամենտից Ջերալդ Օբերնդորֆերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանը և այլ պաշտոնյաներ ոõ հյուրեր մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 153 և 151 նախադպրոցական կրթական հաստատություններում Միջազգային օգնություն և զարգացում /IRD/ կազմակերպության կողմից խոհանոցների վերանորոգման ծրագրի ավարտը նշանավորող միջոցառմանը։
Այդ հաստատությունները կառուցվել են վաթսունականներին: IRD-ն իրականացրել է այս երկու վերանորոգման ծրագրերը, յուրաքանչյուրը 15 հազար դոլար արժողությամբ, ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությամբ։ Թիվ 151 նախակրթարանում ծրագրի իրականացումը համընկավ քաղաքապետարանի կողմից նախակրթարանի ընդհանուր վերանորոգման հետ, իսկ թիվ 153 նախակրթարանի վերանորոգված խոհանոցին թաղապետարանը տրամադրեց 2 սալօջախ:
Վերանորոգման ծրագիրն անդրադարձել է կարևոր հիմնախնդրին և բարելավել երեխաների սննդային հիգիենայի պայմանները: IRD-ն տրամադրել է նաև վերմակներ և սպորտային կոշիկներ: