Լրահոս
Օրվա լրահոսը

Շահումով խաղերի ապարատների ապօրինի շահագործման համար դատապարտվել է ազատազրկման

Հոկտեմբեր 25,2012 13:01

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը  հիմնավորված է համարել շահումով խաղերի ապարատների շահագործմամբ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Գ. Բաբախանյանին առաջադրված մեղադրանքը:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն`  2009թ. հոկտեմբեր ամսից մինչեւ 2010թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Գ. Բաբախանյանը, խախտելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

Մասնավորապես` Երեւան, Աշտարակ  քաղաքներում  եւ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում տեղադրել է ընդհանուր 19 հատ շահումով խաղային ապարատներ եւ վերոնշյալ ժամանակահատվածում դրանց շահագործմամբ իրականացրել է շահումով խաղերի ձեռնարկատիրական, այսինքն` շահույթ հետապնդող գործունեություն: Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 3 500 000 դրամի վնաս:

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012թ. հոկտեմբերի 4-ի դատավճռով Գ. Բաբախանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման` շահումով խաղերի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031