Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Գրական տապան» երրորդ միջազգային փառատոնը

Հոկտեմբեր 25,2012 12:55

Յոթ օր տեւած «Գրական տապան-2012» երրորդ միջազգային փառատոնն այսօր ավարտվեց: Փառատոնի համակարգող Դավիթ Մաթեւոսյանը ասում է, որ մենք ունենք գրական կյանքի զարգացման խնդիր: Ըստ նրա, նման միջոցառումները օգնում են այդ բացը լրացնելուն: Տալով իր գնահատականը՝ ասաց, որ փառատոնը կայացել է:

Հոլանդիայի ներկայացուցիչ Սերժ Վան Դայհովենը չորրորդ անգամ է Հայաստանում: Մեզ հետ զրույցում նշեց, որ իր այցելություններով փորձում է վերացնել երկու երկրների միջեւ եղած մշակութային անջրպետները:
Դայհովենը նաեւ City Book ծրագրի նախաձեռնող է: Ասում է, որ ամեն տարի որեւէ քաղաք լինում է նրա հերոսը: Այս տարի հերթը Երեւանինն է:

«Գրական տապան» փառատոնի շրջանակներում 5 գրողներ իրավունք են ստացել գրել պատմություններ կապված մեր մայրաքաղաքի հետ:

Փակման արարողության ընթացքում ներկայացվեց ռումինացի գրող և մարդաբան Կինգա Կալիի՝ Տրանսիլվանիայի հայերի մասին պատմող «Հայր մեր» վավերագրական ֆիլմը: Հեղինակը պատմում է, որ ամենասկզբից է իմացել իր հայկական արմատների մասին: Նրա նախնիները 1600 թվականին Անիից տեղափոխվել են Տենսիլվանիա: Կալին այժմ բնակվում է Ռումինիայում եւ ինչպես ինքն ասաց` աշխատում է պահպանել հայկական բոլոր ավանդույթները:
Տենսիլվանիայում անցկացրած տարիների ընթացքում, նկատել է, որ արմատներով հայերը թեեւ չեն չեն խոսում մայրենի լեզվով, միեւնույնն է` փորձում են պահպանել մեր ավանդույթները: «Հայր մեր» ֆիլմն էլ հենց նրանց մասին է:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031