Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Տիկին Զոհրաբյանի ձեռնպահ քվեարկելը շատ կարեւոր է»

Հոկտեմբեր 25,2012 12:26

«Կառավարության այս նախագիծը համարում ենք ձեռառնոցի՝ սեփական ժողովրդի նկատմամբ, ուստի հորդորում ենք դեմ քվեարկել այս օրինագծին»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ  խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու օրինագծի առնչությամբ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու, բայց հստակեցրեց՝ քաղաքացիների համար. «Մենք դեմ չենք աշխատավարձի բարձրացմանը, դեմ ենք, որ բարձրացվի այս չափով»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ավելացրեց. «Մեր քաղաքացիներին փորձում ենք տալ ողորմություն, իսկ սա հարիր չէ մեր կառավարությանը: Պետք չէ ողորություն տալ մեր քաղաքացիներին: Աշխատավարձը պետք է բարձրացվի եւ եւ դարձվի 60 հազար դրամ: Մեր գործընկերները առաջարկել են շատ լավ նախագիծ, մենք կողմ ենք դրան:

Իսկ ՀՅԴ-ն երեկ էր ասել, որ դեմ է քվեարկելու:

Քվեարկությամբ, այնուամենայնիվ, օրինագիծն անցավ՝ 65 կողմ, 7 դեմ եւ 25 ձեռնպահ արդյունքով:

Այսօր քվեարկությունների ժամանակ պարզվեց, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի «ձեռնպահի» կոճակը չի աշխատում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց. «Դե որովհետեւ դուք միշտ կամ կողմ եք քվեարկել, կամ դեմ, ձեռնպահը չեք օգտագործել ու չեք իմացել, որ չի աշխատում»: Ավելի ուշ դիմելով քարտուղարությանը՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Տիկին Զոհրաբյանի ձեռնպահ քվեարկելը շատ կարեւոր է, կոճակները ստուգեք ու սարքեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031