«Բոլթոնի» կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան այդպես էլ կշարունակեր իր համար ֆուտբոլ խաղալ, եթե յոթ ամիս առաջ Անգլիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ խաղադաշտում սիրտը կանգ չառներ: Բժիշկներին հաջողվեց նրան ոտքի կանգնեցնել եւ ֆուտբոլիստը հիվանդանոցից դուրս գրվեց սրտին տեղադրած մինի դեֆիբրիլյատորով: Հասկանալի է, նա այլեւս չէր կարող շարունակել մարզական կարիերան: Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի:
Մուամբան այս ընթացքում ամուսնացել է մեկ այլ ֆուտբոլիստի` Շոն Մագունդայի, ընկերուհու հետ, որը բրիտանական լրատվամիջոցների տեղեկացմամբ Ֆաբրիսի մահճակալի կողքից չի հեռացել նրա` կոմայի մեջ գտնվելու ողջ ընթացքում: Եվ քանի որ Մուամբան առանց ֆուտբոլի էլ իր կյանքը չի պատկերացնում, ՖԻՖԱ-ում աշխատանք է խնդրել: Ենթադրվում է, որ նա հոկտեմբերի 30-ին այդ հարցով Ցյուրիխում հանդիպելու է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև