Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար. Եթե գտնում են՝ պետք չէ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, թող դեմ քվեարկեն

Հոկտեմբեր 25,2012 11:32

ԱԺ երեկվա նիստում շարունակեց քննարկվել նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը՝ ենթարկվելով դաժան քննադատության։ Հիշեցնենք, որ այդ օրինագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 32 հազար 500 դրամից դարձնել 35 հազար դրամ։ ԱԺ նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝ պարզելու համար, թե ինչ տրամադրություն ունի այդքան քննադատություններից հետո։

– Պարոն Գաբրիելյան, այսօր՝ ողջ օրվա ընթացքում, Ձեր ներկայացրած օրինագիծը քննադատվեց եւ համարվեց ժողովրդին նվաստացնող նախագիծ։ Դուք՝ որպես ՀՀ ֆինանսների նախարար, չե՞ք ամաչում, որ այդ չափով եք ցանկանում բարձրացնել նվազագույն աշխատավարձը։

– Ըստ Ձեզ՝ պե՞տք չէ բարձրացնել նվազագույն աշխատավարձը։

– Այդ չափով բարձրացումն ի՞նչ կտա։

Եթե մենք այնքան հնարավորություն ունենանք, եւ եթե դա տնտեսության վրա չի ազդի, գնաճային ճնշումների չի բերի, եւ մենք կարողանանք առանց որեւէ հետեւանքի 50 հազար բարձրացնենք, ապա, ըստ Ձեզ, չե՞նք բարձրացնելու։ Եթե նման հնարավորություն ունենայինք, ապա առաջինը մենք դա կանեինք, բայց այժմ այդքան են հնարավորությունները, եւ մենք դա ենք առաջարկում։

– «Ժառանգություն»-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն իրենց հայտարարություններում նշեցին, որ դա խայտառակություն է, եւ այս պարագայում ավելի ճիշտ կլինի չբարձրացնել աշխատավարձերը, այլ կերպ ասած՝ ժողովրդին չխաբել։

– Եթե իրենք գտնում են՝ պետք չէ, թող դեմ քվեարկեն, եթե անգամ էդ փոքր գումարը, որ պետք է ավելանա մարդկանց համար, չեն ուզում, որ ավելանա, թող չքվեարկեն։ Նշեմ նաեւ, որ բոլոր ֆրակցիաներն այդ ամենը չասացին, ասացին ընդդիմադիր ֆրակցիաները, իսկ նրանք մշտապես դեմ են արտահայտվում կառավարության բերած նախագծերին։ Ինչ-որ հատուկ վերաբերմունք՝ այս նախագծի հետ կապված, չեմ տեսնում։ Եւ հիմա Դուք Ձեզ հարց տվեք, երբ որ մենք ավելացնում ենք եղածից, եւ դա տնօրինող եկամուտի դեպքում ավելանում է 3475 դրամի չափով, դա հանդիսանում է 11– տոկոսանոց աճ։ Հիմա 11 տոկոսանոց աճի կամ ընդհանրապես աճի մասին պե՞տք չէ խոսել։ Այսինքն՝ եթե մենք այդ հնարավորության չափով ունենք, չբարձրացնե՞նք։ Թողենք, որ վիճակն ավելի վատանա, նո՞ր հնարավորության դեպքում, երբ որ վիճակը լավանա, նո՞ր բարձրացնենք։ Մենք ունենք հեռանկար, հեռանկարով աստիճանաբար բարձրացնում ենք ու դրանով գնում ենք կրկնապատկման։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031