
Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից` հոլանդական «Edison Award» -ին , լավագույն ժողովրդական ալբոմ անվանակարգում նոմինացվել է Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը (music of Georges I.Gurdjieff) «The Gurdjieff Folk Instruments Ensemble», Levon Eskenian հրատարակված գերմանական ECM records-ի կողմից:
Աշխարհում հրատարակված հարյուրավոր ձայնասկավառակներից նոմինացվել են երեքը:
Նշենք,որ «Edison Award»-ի մրցանակի են արժանացել Սթիվի Ուանդերը, Էրիկ Կլեպտոնը,Ռոբի Ուիլլյամսը, դասական երաժիշտներից Եվգենի Կիսինը,Վալերի Գերգիևը,Կլաուդիո Արաուն,իսկ մեր հայրենակիցներից` Շառլ Ազնավուրը :
Հիշեցնենք,որ այս ձայնասկավառակը 2012 թվականին Հայաստանի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը » ճանաչվել էր որպես լավագույն ժողովրդական ալբոմ:
Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: