Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղադրվում է սպանության պատվեր տալու մեջ

Հոկտեմբեր 25,2012 10:39

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քիչ առաջ ավարտվել է Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննությունը:

Ինչպես «Փաստինֆո»-ին  հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  վաղը  կողմերին կտրամադրվեն գործի նյութերը:

Երևանի  Մալաթիա-Սեբաստիա տարածքի   նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ  մեղադրվող   Ստեփան Հակոբյանի  մեղադրանքի ծավալի մեջ  փոփոխություն է կատարվել:

Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո»-ին,  նրան մեղադրանք է առաջադրվել միայն սպանության պատվեր տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանություն:

Մեղադրյալն, ով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի  եղբորորդին է,  ավելի վաղ մեղադրվում էր  նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի   երկրորդ մասի  առաջին, 6-րդ,   7-րդ  կետերով՝   շատերի կյանքի համար վտանգավոր, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից  երկու կամ ավելի անձանց սպանություն:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին  սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն բերման էր ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի  եղբորորդին` 1978թ. ծնված Ստեփան Հակոբյանը: 2006 թվականից հետախուզվող Ս. Հակոբյանին Կիևյան կամրջի վրա ձերբակալել էին այն ժամանակ, երբ  նա վարելիս էր եղել հոր` Սիմոն Հակոբյանի  «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Նա կալանավորվել է 2011թ. դեկտեմբերին:

Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031