Որոշ պատգամավորների հաճախ ԱԺ-ում կարելի է հանդիպել ալկոհոլ ընդունած:
Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրեց՝ պատգամավորների դեպքում կա՞ սահմանափակում՝ ալկոհոլի օգտագործման, ի վերջո նրանք պետք է սթափ մասնակցեն քննարկումներին եւ երկրի համար կարեւոր որոշումներ կայացնեն: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում նման իրավիճակ կա, որ խմածության հոտ պետք է գա, բայց բազմաթիվ հոտեր կարող են գալ: Դուք այդ հոտերից խոսեք, թե չէ ալկոհոլը… Ալկոհոլ օգտագործում ենք, երբ հյուրեր ենք ունենում, այդպես սիմվոլիկ խմում ենք»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն այնպես չի՞ լինում, որ չափն այնքան անցնեն պատգամավորները, որ չկարողանան ճիշտ կոճակ սեղմել՝ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ոչ:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ալկոհոլ ընդունող պատգամավորների մասին ասաց. «Գիտեք ինչ, ամեն մարդ ինքն է որոշում: Ես այդպիսի բան չեմ արել եւ չեմ անի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ