Լրահոս
Օրվա լրահոսը

Կվաճառվի՞ կառավարության շենքն էլ

Հոկտեմբեր 24,2012 21:21

ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի վաճառքի հարցը քաղաքապետարանի հետ քննարկվել է դեռ 2 տարի առաջ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Դեռեւս երկու տարի առաջ քննարկում ենք ունեցել քաղաքապետի հետ, թե ինչպիսի՞ն պետք է լինի մայրաքաղաքի կենտրոնը: Նպատակահարմար է ունենալ եւս մեկ բարձր կարգի հյուրանոց: Երեւանը զգում է լուրջ խնդիրներ, երբ միաժամանակ 2-3 միջազգային միջոցառում է անցկացվում, հյուրանոցներում լարվածություն է ստեղծվում: Իսկ լավագույն տեղը ներդրողների համար՝ հինգաստղանի հյորւանոցներն են մայրաքաղաքի կենտրոնում: Գտնվեց ներդրող՝ ի դեմս պարոն Էռնեկյանի, ով համաձայնեց մեր պետության համար շատ շահավետ առաջարկություն անել: Մի կողմից հնարավորություն է տալիս լուծել ԱԳՆ-ի շենքային պայմանների բարելավման խնդիրը, նաեւ արդարադատության նախարարության շենքի խնդիրն ենք լուծում: Գործարքը երկուստեք շահավետ էր, ճիշտ կլինի, որ հրապարակի վրա հայտնվի բարձրակարգ հյուրանոց, իսկ պարոն Էռնեկյանը հայտարարել է, որ կլինեն լուծումներ, որ կբավարարեն մեր քաղաքացիների մշակութային պահանջները»,- ասաց . Սարգսյանը:

Վարչապետն ասաց, որ այս հարցով ՀՀ Ազգային Ժողովում տեղի կունենան լսումներ, քանի որ այդպիսի հայտ են ստացվել խորհրդարանից:

Լրագրողներից մեկի դիտարկումը` եթե համանման շահավետ առաջարկ լինի կառավարության շենքն էլ կվաճառեք` մնաց անպատասխան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031