Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը «քարտ-բլանշ» է տվել վարչապետին

Հոկտեմբեր 24,2012 20:52

«Հանրապետության նախագահը հստակ ֆիքսեց, որ ինքը դժգոհ է գնումների գործընթացից, եւ դա չի վերաբերում կառավարության ամբողջական գործունեությանը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ  Տիգրան Սարգսյանը: «Կառավարությունը հավատարիմ է նախագահի որդեգրած սկզբունքին, բացթողումների եւ թերությունների մասին խոսելու ենք հրապարակային»,- հավելեց վարչապետը` պատասխանելով լրագրողների այն դիտարկումներին, որ ստացվում է,  որ «ատկատների » մասին նախագահը ոչինչ չգիտեր, նոր իմացավ ու բարկացավ վարչապետի եւ կառավարության վրա, իրենք էլ սկսեցին զբաղվել այդ հարցերով:  Վարչապետը նաեւ հավելեց. «Ձեր դիտարկումը կոռեկտ չէ, որովհետեւ սոցիալական բնագավառում մեր բացահայտումները տեղի են ունեցել երեք տարի առաջ: Բազմաթիվ այլ բնագավառներում եւս եղել են բացահայտումներ, որոնց արդյունքում պետբյուջեն տնտեսել է միլիարդավոր միջոցներ եւ դրանք հրապարակայնացվել են»:

Վարչապետի խոսքով, նախագահի քննադատությունը պետք է դիտարկել այս ենթատեքստում` հանրությունից ոչինչ չենք թաքցնելու: «Մենք հանրապետության նախագահի քննադատությունը դիտարկում ենք որ դա քարտ-բլանշ է, որը տրվել է կառավարությանը` գնումների գործընթացում կարգուկանոն հաստատելու համար եւ ավելի խիստ մոտեցումներ ենք դրսեւորելու, ինչը դուք տեսնում եք: Նախագահի քննադատությունը տեղին էր, այսօր մենք ունենք հնարավորություն օգտվելու այդ քարտ բլանշից եւ վճռական գործողություններ իրականացնելու»,-ասաց վարչապետը: Նրա խոսքով, կադրային բոլոր փոփոխությունները որ իրականացվում են նպատակ ունեն շտկելու վիճակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031