«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին «Առավոտ»-ը հարցրեց՝ ինչո՞ւ եք կարծում, թե Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի ՀԱԿ-ի աջակցությունը, գուցե նրա քաղաքական ռեաբիլիտացիայի համար բավական արժեքավո՞ր են ՀԱԿ-ի մեսիջները: «Նախ Ռ․Քոչարյանը ռեաբիլիտացիայի կարիք չունի, որովհետեւ քանի դեռ Հայաստանում ոչ լեգիտիմ եղանակներով է ձեւավորվում իշխանություն, իսկ նա դրա մասին հրաշալի գիտի, հետեւաբար ռեաբիլիտացիայի կարիք չկա: Բացի այդ՝ ո՞ւմ միջոցով ռեաբիլիտացվի Ռ․Քոչարյանը, ներկայիս ՀԱԿ-ի՞․․․ ՀԱԿ-ում մնացել է միայն մի գրասենյակ եւ մի խմբակցություն, որտեղ որքան մարդ կա՝ այդքան մոտեցում եւ դիրքորոշում կա, ընդ որում՝ մեկը մյուսին հակասող եւ ինչ-որ առումով անհամատեղելի: Փաստորեն, այնտեղ քաղաքական ուժ չկա ներկայումս, ընդհանրապես մարդ չկա այդ ուժի հետեւում»,- նկատեց մեր զրուցակիցը։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հ.Գ. Մանրամասները կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում: