Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյանը՝ ֆիննախի շենքը վաճառելու մասին. «Եթե պատմամշակութային արժեք չէ՝ կարելի է անել»

Հոկտեմբեր 24,2012 19:09

Այսօր Aravot.am-ը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Ձեր նախարարության շենքն էլ վաճառեն:

Հիշեցնենք, որ այսօր Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հրավիրած ասուլիսում ԱԳՆ շենքի վաճառքին անդրադառնալով՝ ասել էր. «Ես շատ պարզ պատասխանում եմ. Եթե, օրինակ, տրանսպորտի նախարարության համար էլ լինի լավ եւ գրավիչ առաջարկ, որ կբխի պետության շահերից, այդպիսի հարցերը կքննարկվեն»:

Վաչե Գաբրիելյանի խոսքերով՝ «Արման Սահակյանը ճիշտ քաղաքականություն է իրականացնում»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, եթե լավ գին տվող լինի, կարելի է վաճառե՞լ ցակացած շենք՝ նախարարը պատասխանեց. «Ցանկացած շենք՝ ոչ, եթե դա պատմամշակութային արժեք չէ: Եթե այդ ցանկի մեջ չէ, մնացածը կարելի է անել եւ դա հարցի այն մասն է, որի համար պատասխանատու է Պետգույքի կառավարման վարչությունը: Ֆինանսների նախարարությունը կառավարության շենքի հետ միասին, եթե չեմ սխալվում, պատմամշակութային արժեք է, դրա համար դրա վրա չի տարածվի, ինչպես նաեւ պատկերասրահի շենքը: Իսկ իմ կարծիքով, տրանսպորտի նախարարության շենքը պատմամշակութային արժեք չէ: Եթե շենքը չի հանդիսանում պատմամշակութային արժեք, ես սկզբունքն եմ ձեւակերպում, ապա այդ դեպքում, եթե դա փոխշահավետ է պետության համար, եթե նա իրականացնում է ծրագիր, որն այդ կերպ չէր իրականացնի, ապա դա պետք է անել: Եթե այդ չափանիշին չի համապատասխանում՝ պետք չէ անել»:

Մեր հարցին՝ նորմա՞լ է, որ այդ հին, հարազատ շենքերը դառնան հյուրանոց, դրանք հնարավոր է ձեւափոխվի նաեւ, դուք միայն բիզնեսի՞ տեսանկյունից եք դրան նայում՝ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ձեւափոխումների տեսակետից ես կողմ չեմ եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է դա ձեւափոխել: Իսկ, ասենք, ներսի բովանդակությունը, եթե նույն հրապարակի վրա մենք ունենք «Արմենիան», որը նույնպես ձեւափոխման ենթակա չէ, չեմ կարծում՝ դրանից հրապարակի տեսքը փոխվում է: Պետք է գործառույթն այնպես իրականացնել, որ ընդհանուր ճարտարապետական տեսքը չփոփոխվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031