«Եթե ընկերուհիներով հավաքվում ենք, հիմնականում խոսում ենք մեզանից մեկի չհաջողված սիրո մասին: Իսկ տղաների ներկայությամբ խուսափում ենք խիստ անձնական թեմաներից»,-ասում է Անին: 16-ամյա Հարությունն էլ նշում է ՝ աղջիկների հետ զրուցելը երբեք ձանձրալի չ . «Կոնկրետ չկա այնպիսի թեմա, որով կարող եմ խոսել բոլոր աղջիկների հետ: Ըստ դրության՝ թեմա եմ մտածում և զրուցում: Օրինակ` ֆիլմերից, երաժշությունից, գրքերից»,-ասում է նա:
Աղջիկները իրենց ավելի ազատ են դրսևորում աղջիկների շրջանում, նույնը նաև տղաների դեպքում է: Իսկ միասին հիմնականում նրանց զրույցը սահմանափակ է և «չափավոր», ինչն իհարկե հասկանալի է: Հետաքրքիրն այն է, որ կանացի զրույցները հանդիսանում են հզոր
շեղիչ գործոն: Այս կարծիքին են անգլիացի գիտնականները: Բանն այն է, որ վերջիններս հետազոտության շրջանակներում կամավորներին բաժանվել են 2 խմբի՝ կանանց ու տղամարդկանց և խնդրել են զրուցել միմյանց հետ: Զրույցի ընթացքում պարբերաբար
սենյակ է մտել մի տղամարդ ու բարձրախոսով ինչ-որ բաներ հայտնել, որոնք բավակնին պարզ են հնչել: Ապա կամավորներին հարցրել են, թե արդյոք ինչ-որ տարօրիակ բան նկատե՞լ են: Կանանցից ոչ ոքի չի հաջողվել լսել այդ բառերը: Բանն այն է, որ նրանց աղմուկն այնքան ուժեղ է եղել, որ այդ խոսքերի վրա ուշադրություն չեն դարձրել: Իսկ ահա տղամարդկանց սենյակում բոլորն են լսել այդ արտահայտությունը: Գիտնականների կարծիքի հետ հոգեբան Աննա Վարդանյանը համաձայն չէ. «Չի կարելի այդպես միանշանակ պնդել, գուցե այդ ժամանակ իսկապես մեղավորները հենց կանայք են եղել, սակայն նույնը կարող է լինել նաև տղամարդկանց դեպքում . պարզապես աղջիկները զրուցասեր են և հետաքրքրասեր, իսկ տղամարդիկ ՝ ավելի գործնական: Ամեն դեպքում, ես կցանկանայի, որ հետազոտությունները շարունակվեն»,-ասում է նա:
Նազենի Բաղդասարյան