«Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Կարինե Հակոբյանի համոզմամբ, քաղաքական կյանքում փոփոխություններ անելու նախապայմանը ընդդիմության միավորումն է մեկ թեկնածուի շուրջ: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ իրատեսական համարո՞ւմ է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այսօր հրապարակած տվյալները, թե հնարավոր է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանն իր ամբիցիաները մի կողմ դնի ու սատարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին. «Լեւոն Տեր-Պետրոսյանը չի դնի իր թեկնածությունը, որովհետեւ դնելու դեպքում արդեն դրա մասին խոսած կլիներ: Դժվարանում եմ ասել, ովքեր կլինեն հավանական թեկնածուները: Հնարավոր է այս մեկ ամսում նոր թեկնածուներ հանդես գան, որոնք մինչ այդ հասարակությանը հայտնի էին, բայց հայտնի չէին որպես նախագահի թեկնածու»:
Նա դժվարացավ պատասխանել, թե ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածու կլինի՞, թե՞ ոչ. ասաց՝ ժամանակը ցույց կտա՝ ով ում կսատարի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ