Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է անում ՀՀ արտգործնախարարը Կոնգոյում

Հոկտեմբեր 24,2012 17:51

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ ԱԳ նախարարը մեկնում գործուղումների այնպիսի էկզոտիկ երկրներ, ինչպիսիք են Մեքսիկան, Գվատեմալան կամ Կոնգոն, որոնց ՀՀ քաղաքացիները ծանոթ են, լավագույն դեպքում՝ աշխարհագրության դասընթացներից: «Որքանո՞վ են այդ այցելությունները առանցքային ՀՀ արտաքին քաղաքականության համար, արդյոք նման այցերը կրճատելու միջոցով հնարավոր չէ՞ր լինի լուծել կարեւորագույն սոցիալական հարցեր, ասենք՝ նվազագույն աշխատավարձի շեմը նվազագույն սոցիալական զամբյուղին հասցնելը»,- հարցրեց ԲՀԿ-ական պատգամավորը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեգնանքով նկատեց, որ  հարցադրումը քաղաքական բովանդակություն ունի եւ, ըստ էության, պատասխան չի ակնկալում: Նա ընդգծեց, որ իր կողմից կարող է ավելացնել ԲՀԿ-ական պատգամավորի նշած սոցիալական խնդիրների շարքը ու ասաց, որ նման մոտեցումն ընդունելի չէ, քանի որ  հենց խորհրդարանի դահլիճում կառավարությանը բազմիցս մեղադրում են նաեւ արտաքին քաղաքական ոլորտում ոչ բավարար ակտիվության համար:

Վարչապետը ընդգծեց նաեւ, արտգործնախարարի բոլոր այցերը համաձայնեցվում են նախագահի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031