Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էլիտ Շանթ»-ի հիմնադիր. «Այդ կրեդիտը լավություն է աշխատողներին»

Հոկտեմբեր 24,2012 17:35

«Մենք մեր աշխատակիցներին լավություն ենք անում: Նրանց կրեդիտ ենք տվել: Բոլորը ընդհանուր տետրի մեջ են գրանցում պարտքացուցակը, իսկ մեր խանութի վարիչը ավելի ժամանակակից տեխնոլոգիայով քարտեր է տվել, որ աշխատողները այդ քարտով գնան, առանց գումարը վճարելու, առեւտուր անեն խանութից եւ ապրանք տանեն իրենց տուն: Աշխատավարձը ստանալուց հետո կտանեն կվճարեն»,- Aravot.am-ին պարզաբանեց «Էլիտ Շանթ» ընկերության հիմնադիր նախագահ Յուրա Ղարիբյանը՝ անդրադառնալով աշխատակիցներին տրամադրված կրեդիտ քարտերի շուրջ առաջացած աշխատակիցների դժգոհություններին: Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով, աշխատակիցներին կրեդիտ քարտերը պարտադրվել են եւ հրահանգվել էր 100.000 դրամի չափով աշխատավարձ ստացողներին ամսական 10.000 դրամի, իսկ 200.000 դրամ աշխատավարձ ստացողներին 20.000 դրամի չափով առետուր անել:

Պարոն Ղարիբյանը, հերքեց, թե պարտադրել են, ասաց ՝ ով չի ուզում, կարող է չօգտվել իրենց առաջարկից. «Չափ էինք դրել, որ 10.000 դրամի առեւտուր կարող եք անել, եթե մեկը կա, որ շատ է ուզում անել, թույլ ենք տալիս ավելի շատ անել: Հիմա այդ կրեդիտը, որը օգնություն է, լավություն է աշխատողներին, լավությո՞ւն է դառնում, թե՞ վատություն: Նրանց տվել ենք ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն՝ մինչեւ աշխատավարձ կունենան, կվճարեն: Բայց դա մենակ աշխատավարձ չէ, եթե իր աշխատավարձի չափով էլ անի գնում, պետք է տնից կամ եղբորից բերի վճարի»:

Մեր հարցին, թե կրեդիտ քարտերով ավելի շատ աշխատողների՞ն, թե՞ ձեր բիզնեսին է օգտակար լինում, պարոն Ղարիբյանն ասաց. «Եթե այդ մարդկանց օգնել ենք, նշանակում է նրանք էլ այդտեղից օգտվում են ՝փոխադարձ օգնելով մեզ : Նորմալ երեւույթ է, ամբողջ աշխարհում գործում է, ես չեմ հնարել, որ մի քանի հոգի էլ իրենց վատ են զգացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031