«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կարծիք հնչեցրեց Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների մասին: Ըստ նրա՝ Թուրքիան հանդես է գալիս որպես երրորդ կողմ եւ ռազմաքաղաքական պլացդարմ:
Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ՝ այսօր այդ տարածաշրջանում ունենք բավականին մահմեդականացված հասարակություն եւ Թուրքիան կարծես ջանում է տարածաշրջանում հեգեմոն դեր ստանձնել:
Նա նաեւ նկատեց, որ Սիրիայում «գործն ավարտելուց հետո» հերթը հասնելու է Իրանի Իսլամական Հանրապետությանը ու հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում կառավարությունում՝ Իրանի հետ հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ, որպեսզի Հայաստանն ու Արցախը զերծ մնան: Հարցին արձագանքեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասաց, որ նման մտավախությունները կառավարության եւ նախագահի ուշադրության կենտրոնում են, որ կան որոշակի վերլուծական կենտրոններ, որոնց վերլուծությունների հիման վրա մշակված են մի շարք գործողություններ, դրանք, սակայն, հրապարակային հնչեցման ենթակա չեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ