Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական բանավեճ խորհրդարանում

Հոկտեմբեր 24,2012 17:26

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց Տավուշի մարզում կառուցվելիք նոր ՀԷԿ-ի ճակատագրով եւ արդյո՞ք փոխհատուցվել են արդեն գործող ՀԷԿ-ի հասցրած բնապահպանական վնասները:

Հիշեցնենք, որ վերջերս Տավուշի մարզի Գետահովիտ եւ Ենոքավան բնակավայրերի բնակիչները բողոքի ակցիաներ էին անցկացնում արդեն իսկ գործող եւ նոր կառուցվելիք ՀԷԿ-երի հետ կապված:

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ի պատասխան ասաց, որ «Խաչաղբյուր-1» ՀԷԿ-ի հասցրած վնասների առիթով ուսումնասիրություններ չեն իրականացրել, իսկ նոր կառուցվելիք «Խաչաղբյուր-2»-ի վերաբերյալ աշխատանքային խումբը դեռեւս աշխատում է եւ վերջնական որոշում կձեւավորվի միայն բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները հաշվի առնելով:

Նախարարը նշեց, որ ՀԷԿ-ի կառուցման գործընթացում նախագծային շեղում կա, ինչը վրդովեցրեց Զարուհի Փոստանջյանին, որը նկատեց, թե նմանատիպ շեղումների արդեն իսկ քանիցս ականատես ենք եղել: Ի դեպ, դրանց վերաբերյալ միջազգային կոնվենցիաների խախտումների արձանագրումներ կան: «Դուք գիտեք, թե ընթացակարգերն ինչպես են խախտվում»,- շպրտեց Զարուհի Փոստանջյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031