Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորի հարցով իրանցին դիմել է ՀՀ նախագահին

Հոկտեմբեր 24,2012 17:16

 

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Վանա Վարուջի Սաֆաիեն դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ կապված Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները դադարեցնելու հետ:

Իրանցին հայտնում է, որ դատավորը մեկ գործի շրջանակներում կայացրել է երեք իրարամերժ վճիռներ:Այդ մեկ գործն էլ առնչվում է Առլեն Պետրոսյանի եւ նրա կնոջ՝ Կարինե Գաբրիի դեմ, առկա գույքից, պատասխանող Ա.Պետրոսյանի բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում այդ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու նամակագրի պահանջի հետ:

Ըստ նամակագրի, դատարանը բավարարել է գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջը, ինչը բեկանվել է ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից եւ գործն ուղարկվել նոր քննության:

Նոր քննության ժամանակ, ըստ իրանցու, պարզվել է, որ նշյալ դատավորը վճռից մեկ օր առաջ հաշտության համաձայնագրի վճռով վիճելի գույքը՝ բաժնեմասը, հանձնել է Կ.Գաբրիին: «Այդ դեպքում ո՞ւմ գույքն է հաջորդ օրը դատավորը հանձնել աճուրդի» հարցնում է իրանցի նամակագիրը:

Վանա Սաֆաիեի կարծիքով դատավորը չէր կարող տեղյակ չլինել այդ մասին:

Իրանցին հեռուն գնացող դատողություն է անում, կատարվածը համեմատելով Բեն Լադենի եւ Օբամայի միջեւ հաշտության համաձայնագիր կնքելու հետ, կամ Հայաստանի եւ…ազերիների միջեւ:

Մեկ այլ վճռով էլ, դատավորը արգելանքից հանել է նշված գույքը, որը ըստ իրանցու, պարտատերերին վճարվելիք գումարից երեք անգամ պակաս է, որով վնաս է հասցվել պարտատերերին: ՀՀ նախագահին ուղղված նամակում պարոն Վանան տեղեկացնում է, որ դիմել է նաեւ Հայաստանում ԻԻՀ դեսպանին, ՀՀ գլխավոր դատախազին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031