Լրահոս
Օրվա լրահոսը

Ստախանովյան շարժումը եւ քաղաքական ֆոլկլորը

Հոկտեմբեր 24,2012 16:58

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարությանը գրավոր հարց էր ուղղել, թե 2006թ.-ից մինչ օրս որքա՞ն գումարներ են ծախսվել «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրով գյուղական համայնքներում բնակիչների համար դասախոսություններ կարդալու համար: Կառավարության ներկայացրած գրավոր տեղեկանքում, ինչպես նաեւ Վաչե Գաբրիելյանի հնչեցրած բանավոր արձագանքում նշվեց, որ 32 մլն ԱՄՆ դոլար ծախսվել է ընդհանուր առմամբ: Այդ գումարի մեջ են մտնում նաեւ գյուղացիական տնտեսություններին տրամադրված ջերմոցային վարկերը եւ այլ օժանդակություններ:

Վաչե Գաբրիելյանի պատասխանից հետո Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ միայն դասախոսությունների համար ծախսվել է 16,1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար: Ուշադրություն հրավիրելով այդ թվի վրա, տիկին Զոհրաբյանը գլխավոր դատախազին կոչ արեց հետամուտ լինել այդ ծախսերի ստուգմանը, Վարդան Օսկանյանին պատասխանատվության կանչելու փոխարեն՝ մի գումարի համար, որը չի կորել: «Այլապես կոռուպցիայի դեմ պայքարի ստախանովյան շարժումներ են կազմվում, ատկատները դարձել են քաղաքական ֆոլկլորի ամենասիրելի ժանրը»,- հայտարարեց տիկին Զոհրաբյանը՝ մեկ անգամ եւս դատախազի ուշադրությունը հրավիրելով դասախոսությունների համար ծախսված գումարների չափի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031