«Azerisport» լրատվականը հայտնում է, որ Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականը նախատեսում է ժամանել Հայաստան՝ մասնակցելու բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը մեկնարկելու է նոյեմբերի 25-ին:
Ըստ «Azerisport»-ի, Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան հայկական կողմից անվտանգությունը երաշխավորող պաշտոնական գրության է սպասում:
Լրատվականը նաև նշում է, որ մի քանի տարի առաջ Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը մասնակցել է Երևանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ