Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը դիմում է դահլիճի գործարարներին. «Լավ, գոնե ձեր մասին մտածեք, տիկի՛ն էսինչյան»

Հոկտեմբեր 24,2012 16:42

ՖՈՏՈԼՈՒՐ

ԱԺ-ում այսօր քննարկվեց կուտակային կենսաթոշակային օրենսդրության փաթեթը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հասարակությանը զգուշացրեց, որ այս փաթեթով կառավարությունը մասնավորեցնում է կենսաթոշակային համակարգը՝ փուլային ձեւով, փաթեթով բերեցին, տեսան չանցավ, հիմա էլ որոշել են փուլային ձեւով անցկացնել. «Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային համակարգը բերելու է աշխատաշուկայի գերկարծրացմանը եւ ստեղծված իրավիճակի բետոնացմանը: Երկրորդ ռիսկը կախված է ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխման հետ: Հայաստանի աշխատողների կողմից կատարվող վճարումները ուղղվելու են օտարերկրյա պետությունների արժեթղթերում, չեն ծառայելու ՀՀ-ին: Պարտադիր կուտակային համակարգի միջոցով հանրության փողերը խժռվելու են մի քանի կազմակերպությունների կողմից»:

Ըստ Արծվիկ Մինասյանի, մեծ ռիսկ կա նաեւ կազմակերպությունների կողմից պարտավորությունները չկատարելուց հետո նրանց լուծարման հետ կապված. «Սա նշանակում է, որ մարդիկ որեւէ երաշխիք այսօր չունեն, որ իրենց թոշակները ստանալու են արժանապատիվ մեծության: 23 տարի անց ինչ կլինի, հատկապես 1974-ին ծնվածներին եմ ասում, այսօր չեք կարողանալու որեւէ բան ասել: Խաղի կանոնները գործող կառավարությունը փոփոխում է սկզբունքայնորեն: Պարոն Արամյան, ավելորդ բառեր չօգտագործենք, թե իբր պահպանում ենք խաղի կանոնները: Այս դահլիճում շատ կան նաեւ գործարարությանը մոտ կանգնած մարդիկ, եթե չասեմ գործարարներ: Լավ, գոնե ձեր մասին մտածեք: Վաղը ձեր հաշվապահները գալու են ասեն՝ տիկի՛ն էսինչյան, կամ պարոն էսինչյան , մեզ էսի՞նչ օրն եք գցել, էս ի՞նչ կրակի մեջ եք գցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031