Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները և Կանադայի չեչենների համայնքը իրենց աջակցությունն են հայտնել վրացական ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստաալիքին: Հաղորդում է «Ջորջիա օնլայն» լրատվականը:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին և խորհրդարանին չզրկել հարյուր հազարավոր մարդկանց իրենց սիրելի հեռուստաալիքից», – ասված է Կանադայի չեչենների համայնքի հաղորդագրության մեջ:
Վրաստանի հայերի միության նախագահ Գենադի Մուրադյանը հայտնել է, որ Վրաստանում առկա են ռուսախոս շրջաններ, որոնց տեղեկատվության հիմնական աղբյուրը «ՊԻԿ» հեռուստաալիքն է. «Այսօր ես գնացել էի հայկական դպրոց, թատրոն, որտեղ բոլորն այս թեմայից էին խոսում: Նրանք հույս ունեն, որ հեռուստաալիքը ինչ-որ կերպ կվերականգնվի», – ասել է Գենադի Մուրադյանը:
Երեկ հեռուստաալիքի փոխտնօրեն Եկատերինա Կոտրիկաձեն այցելել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն՝ աջակցություն ստանալու խնդրով:
Կարդացեք նաև
«ՊԻԿ» հեռուստաալիքը հեռարձակումը դադարեցրել է շաբաթ օրը, Վրաստանի հանրային հեռարձակողի` «ՊԻԿ»-ի հետ պայմանագիրը խզելու պատճառով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ