Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաֆինա Գերչեւան հավատում է Սերժ Սարգսյանին

Հոկտեմբեր 24,2012 16:11

Վերջերս կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վկայակոչելով մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելության եզրակացությունը, խոստացավ, որ 2013թ. նախագահական ընտրությունները եւս ազատ եւ արդար մրցակցային սկզբունքով են լինելու:

Հայաստանում իր առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւայից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր համար արժանահավա՞տ էին նախագահի խոստումները ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, եթե նկատի ունենանք 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական ձերբակալումները եւ այդ առիթով եվրոպական մի շարք կառույցների չկատարված բանաձեւերը: «Այո, ներշնչում են»,- ասաց տիկին Գերչեւան, հավելելով. «Կարծում եմ, այդ խոստումները կկատարվեն: Ազատ եւ արդար ընտրությունների ֆունկցիայի հանձնառությունը կպահպանվի: Դա շատ կարեւոր է ոչ միայն երկրի կայունության, այլ Եվրոպական միության հետ առավել սերտ համագործակցություն ունենալու, ԵՄ-ի հետ գործընկերությունից երկրի համար առավել օգուտներ քաղելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031