Հայաստանի և Ադրբեջանի ռուսական համայնքները համաձայնել են համագործակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու գործում: Հաղորդում «Վոյս օֆ Ռաշա»-ն:
Մոսկվայում երեքշաբթի օրը կայացած կլոր սեղանի ժամանակ համայնքները որոշել են Ռուսաստանում կոնֆլիկտային իրավիճակները հարթելու համար ստեղծել մշտական հանձնաժողով:
«Մենք բոլորս Ռուսաստանի քաղաքացիներ ենք: Մենք կիսելու կամ վիճելու ոչինչ չունենք այստեղ: Մենք պետք է հաշտության օրինակ ցույց տանք մեր պատմական հայրենիքներին՝ Հայաստանին ու Ադրբեջանին», – Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խոսքն է փոխանցում «Վոյս օֆ Ռաշա»-ն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ