Լրահոս
Օրվա լրահոսը

AFP. «Թուրքիայի կրթության միությունը՝ ատելություն քարոզող գրքերի դեմ»

Հոկտեմբեր 24,2012 15:38

Թուրքիայի կրթության միությունը հայտնել է, որ պետք է հեռացնել անցած ամիս Ստամբուլի մի քանի դպրոցներում բաժանված գրքերը, որոնք ծաղրում են ոչ մահմեդական պատմական գործիչներին՝ գրքերի խմբագրին մեղադրելով ատելության քարոզ անելու մեջ: Հայտնում է «Էյ Էֆ Փի» լրատվական գործակալությունը:

«Գրքերում առկա են ոչ գիտական, հակասեմիտ, հակահայկական, քրիստոնեությունը, ոչ կրոնական մարդկանց և ձախականներին ստորացնող արտահայտություններ», – նշվում է Էգիթիմ-Սեն միության երկուշաբթի օրն արած հայտարարությունում:

«Մեծ քայլեր կենսագրական շարքերում» կոչվող գրքերում, որոնք անվճար բաժանվել են Ստամբուլի Մալթեփ շրջանի տարրական դպրոցի երեխաներին, Ալբերտ Էյնշտեյնը նկարագրված է որպես «կեղտոտ ու փնթի» երեխա, որը ոտաբոբիկ է քայլում ու օճառ է ուտում, «չնայած տխուր հանգամանքին, որ այդ տարիներին Գեստապոն հրեաներին  վառարաններն էր մտցնում ու օճառ սարքում նրանցից»: Չարլզ Դարվինը նկարագրված է որպես «փողոցային հրեա, որն ատում էր իր մեծ քիթը», որը 20 տարի է վատնել իր էվոլյուցիայի տեսությունն ապացուցելու համար, «գիտակցելով, որ ինքն իրեն խաբում է»: Զիգմունդ Ֆրոյդը նկարագրված է որպես «այլասերվածների հայր», իսկ Սանտա Կլաուսը «տղա, որին պետք է դատեն տներ թալանելու համար»:

Գրքերի խմբագիր Ահմեդ Սըրա Արվասին, որը նաև Թուրքիայի երեխաների ամենահին հանդեսի՝ «Թուրքիյե Չոջուկ»-ի գլխավոր խմբագիրն է, «Ռադիկալ» թերթին ասել է. «Դրանք ուղիղ կենսագրություններ չեն… դրանք գիտական կամ ակադեմիական գրություններ չեն, ոչ էլ համալսարանային դիսերտացիա են»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031