Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Հովհաննիսյան. «Եվրոպայի առաջնության կանոնակարգը վիճելի կետեր ունի»

Հոկտեմբեր 24,2012 15:34

Շախմատի «Միկա» կանանց ակումբի այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը, խոսելով Էյլաթում անցկացված Եվրոպայի ակումբային առաջնությունում մեր շախմատիստուհիների անհատական ցուցանիշների մասին, ասաց. «Սա մեր աղջիկների ամենակայուն մրցելույթն էր միջազգային մրցաշարերում: Բոլորն էլ հավասար խաղ ցուցադրեցին: Էլինան 1-ին խաղատախտակի առջեւ ցույց տվեց 3-րդ արդյունքը` իրենից առաջ թողնելով միայն աշխարհի գործող չեմպիոն Հոու Յիֆանին եւ նախկին չեմպիոն Ալեքսանդրա Կոստենյուկին: Լիլիթը նույնպես հրաշալի հանդես եկավ` իր խաղատախտակի առջեւ ցույց տալով լավագույն արդյունքներից մեկը: Սակայն այս մրցաշարում գործում էին այնպիսի կանոններ, որոնցով անհատական մեդալ նվաճելու համար ավելի կարեւոր էին ոչ թե վաստակած միավորները, ինչի դեպքում Լիլիթ Մկրտչյանն անպայման մեդալ կստանար, այլ, այսպես կոչված, ընթացիկ վարկանիշայինի հանգամանքը: Ի դեպ, Լելա Ջավախիշվիլին, որը ցույց տվեց ամբողջ մրցաշարի լավագույն արդյունքը, նույնպես այդ կանոնի պատճառով պարգեւատրվեց միայն թիմային արծաթով: Այնպես որ, այդ կանոնադրությունում վիճելի կետեր կան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031