Հայաստանի Արմավիրի մարզի և Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի պաշտոնյաները երկուշաբթի հանդիպել էին երկու շրջանների համագործակցությունը զարգացնելու հեռանկարով: Հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Արմավիրի մարզի ներդրման կենտրոնի ղեկավար Արամ Վարդանյանի և Արևելյան Ադրբեջանի գյուղդեպարտամենտի գլխավոր տնօրեն Ջիհադ Մասուդ Մոհամմադյանի հանդիպման ժամանակ վերջինս ասել է, որ Հայաստանը լավ առևտրային տարածք է իր նահանգի համար:
«Հայաստանի հետ առևտրային և տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ կա, և երկու պետությունները կընդլայնեն երկկողմ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում, հատկապես ստորագրված համաձայնագրից հետո», – Մասուդ Մոհամմադյանի խոսքն է փոխանցում թերթը:
Նա նաև ընդգծել է երկու երկրների տարբեր փորձագիտական խմբերի փոխանակման հետևանքով առաջացած դրական ազդեցությունները, հատկապես գյուղատնտեսության և բնական պաշարների հետ կապված ոլորտներում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ