Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Եթե նախագահ լինեի՝ ավելի սերտ կհամագործակցեի Ռուսաստանի հետ»

Հոկտեմբեր 24,2012 15:19

Սիրիայի հարցում Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետության եւ հայության շահերը համընկնում են, չնայած ունեն տարբեր մոտիվացիաներ. այս կարծիքին է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
«Եթե Ռուսաստանը կորցնի Սիրիայի նավահանգստային Տարտուս քաղաքը՝ նրա ներկայությունը Սեւ ծովում կդառնա խնդրահարույց եւ այդպիսով Ռուսաստանը Միջերկրական ծովում որեւէ հենակետ չի ունենա: Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ Սիրիան չտրոհվի»,-համոզված է քաղաքագետը:

«Եթե, օրինակ, ես նախագահ լինեի, ավելի սերտ կհամագործակցեի Ռուսաստանի հետ՝ հանուն Հայաստանի շահերի: Ինչ էլ որ լինի՝ մենք չենք կարող վնասել Ռուսաստանի քաղաքականությանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարծում եմ՝ եթե մենք ֆորպոստ չլինենք, ոչ մի օգուտ չենք ստանա»,-նշեց Շիրինյանը, ըստ որի՝ Հայաստանը հայաթափվում է ու դրա մասին բոլորը գիտեն: Բայց մենք կարող ենք Հայաստանի Հանրապետությունն ու մեր գաղութները պահպանել, եթե

նախագահական ընտրություններից հետո ունենանք կազմակերպված կառավարություն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031