«Խորհրդային միության փլուզումից հետո արդիական դարձավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո քարտեզի վերանայման խնդիրը: Առաջին համաշխարհային պատերազմը այս տարածաշրջանում, օսմանյան կայսրության փլուզումից հետո, ստեղծեց մի իրավիճակ, երբ շատերն իրարից անբավարար էին: Խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիան անբավարար է այն իրավիճակով, որն ինքն այսօր ունի: Այսօրվա Թուրքիան զբաղեցնում է Օսմանյան կայսրության 1/10-ը, որը ինքը կորցրեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Միայն մենք չենք հիշում մեր ցավերը»,- «Հայելի» ակումբում ասաց Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ըստ որի՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքները դուրս են եկել ջրի երես:
Մեսրոբյանի խոսքերով՝ մեկ-երկու տարի առաջ շատ էր խոսվում, որ նոր Թուրքիան ուրիշ է, բայց տեսնում ենք, որ երբեւիցե եւ այս պահին էլ նա չի հրաժարվում իր հետաքրքրություններից. «Արաբական եւ թուրքական հարաբերությունները երբեք լավ չեն եղել: Թուրքիան հաշվի առնելով, որ ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, սրում է իր հարաբերությունները Սիրիայի հետ, շահելով հնարավորություն՝ ավելի մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանում եւ դառնալ գերտերություն: Նա ազդեցության ոլորտներն է մեծացնում»,-ավելացրեց Մեսրոբյանը:
Բանախոսը հիշեցրեց, որ երբ ինքն ասում էր հերիք է քաղաքական ռոմանտիզմով տառապել, որովհետեւ Իսրայել- Թուրքիան դա սկզբունքային հարաբերությունների հակասություն չի. «Հիմա տեսնում ենք, որ Սիրիայի մասով Իսրայելն ու Թուրքիան նույն շահերն ունեն: Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, բայց այսօրվա վարվող քաղաքականությամբ Հայաստանի Հանրապետության եւ հայության շահերը չեն համընկնում, հետեւաբար այստեղ պետք է որոշել, թե որ մասն է համընկնում Ռուսաստանի շահերի հետ: Եվ եթե մենք մեզ դիրքավորում ենք որպես ֆորպոստ, վախենալով թուրքական պահվածքից, հետեւաբար իմաստ չունի համեմատել մեր եւ Ռուսաստանի շահերը: Եթե դու քաղաքականության մեջ կառավարման օբյեկտ ես՝ ուրեմն չունես գեոստրատեգիկ շահեր: Ինչքան շատ ծածանենք ռուսական դրոշը, այնքան շատ պրոբլեմ կունենանք: Իսկ եթե մենք լինենք ֆորպոստ, դա կնշանակի՝ մենք վագոն ենք, շոգեքարշ»,-նշեց Մեսրոբյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ