Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրագծերի վաճառքը վարչապետի եղբոր հետ կապ չունի» Արման Սահակյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2012 14:53



Հարցին, թե ճի՞շտ են արդյոք մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե Արմավիրի մարզի Արեւշատ գյուղի ջրագծերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է շահագործում եւ դրանք պետգույքի վարչությո՞ւնն է վաճառել, պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց. «Ես կուզեի խնդրել, որպեսզի մենք չարծարծենք վարչապետի անունը, քանի որ նա ընդհանրապես կապ չունի այս գործարքի հետ: Առաջարկությունը եղել է Սեւան-Հրազդան ջրային ընկերության կողմից, որը տարիներ շարունակ ունեցել է բավականին մեծ կուտակված պարտքեր: Այն խողովակաշարը, որի մասին խոսում եք, չի օգտագործվել եւ չի օգտագործվելու երբեւէ: Ստեղծվել է մրցութային հանձնաժողով, եղել է հայտ, հայտը քննարկվել է եւ մրցույթի համապատասխան կարգով հաղթող է ճանաչվել»: Պարոն Սահակյանի պարզաբանման շարունակությունը` տեսանյութում`

Խոսելով պետական գույքի մասնավորեցումից առաջացած գումարներից, վարչության պետն ասաց, որ պետբյուջե է մուտքագրվել մոտ 171 միլիոն դրամ եւ 49-ը միլիոն դրամ՝ համայնքային բյուջե: Մինչ այս, Մամուլի շենքից հավաքագրվող գումարները  ամսական ընդամենը 250 հազար դրամ են կազմել, ինչն, ըստ Արման Սահակյանի, չնչին գումար  է եղել, վարձավճարների բարձրացումից հետո պետգույքն ակնկալում է այդ գումարների 400-500% աճ:

Այսուհետ պետական գույքը վարձակալությամբ կտրամադրվի միայն աճուրդով եւ ժամավճարով, նախկին որոշման մեջ ժամավճարով հատկացնելու դրույթ չկար, վստահեցրեց պարոն Սահակյանը: Պետգույքի վարձակալության ոլորտում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՊՈԱԿ-ները մինչեւ մեկ տարի ժամկետով կրկին կարող են են իրենց գույքը տալ վարձակալության, սակայն հանրակրթական դպրոցների մասով սահմանափակումներ կան: Նրանք իրավունք ունեն իրենց տարածքները միայն տրամադրել կրթական, մշակութային, ուսումնադաստիարակչական, սոցիալական ծրագրեր իրականացնելու համար:

Մասնավորեցման ծրագրից հանվելու է Ստեփանավանի օդանավակայանը, քանի որ, Արման Սահակյանի կարծիքով, այն մեր հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունի: Նոր փոփոխություններով նաեւ մասնավորեցման պայմանագրերով նոր պարտավորություններ են սահմանվել, ըստ որոնց սեփականատերը պետք է հստակ ժամկետներում կատարի ստանձնած պարտավորությունները, հակառակ դեպքում՝ Դվին, Սեւան, Շիրակ հյուրանոցների նման կունենաք անավարտ շինություններ, իսկ սեփականատերերն էլ չեն կատարի խոստացված ներդրումները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031