Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ Տավուշի մարզային բաժինն ունեցավ վարչական նոր շենք

Հոկտեմբեր 24,2012 14:44

Հոկտեմբերի 24-ին Իջեւանում կայացավ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Տավուշի մարզային բաժնի վարչական նոր շենքի հանդիսավոր բացումը: Արարողությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Իջեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Մանուկյանը, մարզի իրավապահ համակարգի ղեկավարներ:

Շենքի բացման ժամանակ ելույթներում նշվեց ,որ ԴԱՀԿ մարզային բաժինը 12 տարի սեփական տարածք չի ունեցել, մի որոշ ժամանակ գործել է ոչ թե մարզկենտրոն Իջեւանում` այլ Դիլիջանում, ինչը խոչընդոտներ է ստեղծել մարզի մյուս տարածաշրջանների պարտապանների համար:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը հանդիսավոր առիթով շնորհավորեց մարզային բաժնի աշխատակիցներին, նշեց, որ նրանց աշխատանքն այսուհետեւ ավելի ծանրաբեռնված է լինելու, քանզի վարչական ակտերը ոչ թե դատարանների միջոցով, այլ ուղղակի կերպով են հասնելու ԴԱՀԿ: Նա ծանոթացավ վարչական նոր շենքի պայմաններին:

Նշենք, որ այստեղ տեղակայված է նաեւ «Դատալեքսի» հանրային տեղեկատվական կրպակ: Դրա նպատակն է ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական վարույթի վերաբերյալ ապահովել ընթացակարգային եւ բովանդակային թափանցիկություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031