Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ԱԳՆ ԱՊՀ գործերով կառավարման խորհրդական. Մենք ամեն րոպե պետք է կրկնենք, որ Ադրբեջանը մեզանից հետո է առաջացել

Հոկտեմբեր 24,2012 14:40

Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում կայացավ «Ապացուցված աքսիոմ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմի հեղինակներից Մարիաննա Աբրահամյանը ասաց, որ հիմքում ընկած են քարտեզագիր Ռուբեն Գալչյանի գրքերը: Այնտեղ պատմվում է, թե ինչպես են օգտագործվում քարտեզները հակահայկական քարոզչության դեմ. անդրադարձ է կատարվել նաեւ գիտական և քաղաքական շրջանակներում հակահայկական քարոզչության մեխանիզմներին վերաբերող հարցերին:

Անժելա Ֆրանգյանը, որը նույնպես «Ապացուցված աքսիոմ»-ի հեղինակ է, ասաց, թե ի սկզբանե նպատակ չեն ունեցել ֆիլմը ներկայացնել աշխարհին: Նրա խոսքով, այսօր կա համացանց, որի միջոցով էլ կտարածեն:

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանը նշեց, որ իր ուսումնասիրության ընթացքում եկել է այն եզրակացությանը, որ տարածաշրջանում մեր հարեւան երկրներից միայն երկուսն ունեն երկու հազար տարվա պատմություն` մեկը Հայաստանն է, մյուսը` Պարսկաստանը. «Հայաստանը գոյություն է ունեցել Մ.թ.ա. 600 տարի առաջ: Մենք եղել ենք մի երկիր, որը հարատեւել է 2600 տարի: Այն շրջանները, որտեղ ապրել են հայերը, կոչվել է Հայաստան: Ադրբեջանի Հանրապետության շրջանը երբեք չեն կոչել Ադրբեջան, այն եղել է Ատրպատական: Ժամանակ առ ժամանակ փոխելով անունը, ստացել է ներկայիս անունը: Նրանք եղել են հնդեվրոպական ցեղից, իսկ լեզուն եղել է թուրքերենը»:

Հայաստանի ԱԳՆ ԱՊՀ գործերով կառավարման խորհրդական, պատմաբան Գուրգեն Հովհաննիսյանի համոզմամբ` դիվանագետի զենքը քարոզչությունն է, բայց առանց փաստերի նման բան անելը դատարկություն է: Ըստ նրա, բավական է, որ Ադրբեջանին ցույց տանք Գալչյանի գրքերից մի քանի էջ, ու նա նա կլռի. «Տարբեր համաշխարհային կոնֆերանսների ժամանակ բաժանում ենք այդ գրքերը: Ադրբեջանցիներից առաջին կարծիքը, որ լսել եմ սա էր` սա քարոզչություն է: Մենք ամեն րոպե պետք է կրկնենք, որ Ադրբեջանը մեզանից հետո է առաջացել: Մենք չենք վախենում ադրբեջանի հետ գաղափարական պատերազմ տանելուց: Նրանք, ի տարբերություն մեզ, շատ են գրում իրենց պատմության մասին:
«Սա պատերազմ է խաղաղ միջոցներով` քարտեզներով,- համոզված է Հովհաննիսյանը ,- եթե կան փաստեր, ապա ոչ ոք ոչինչ չի կարող ասել»:

Մինչեւ նոյեմբերի 10-ը կլինի «Ապացուցված աքսիոմ» 35 րոպեանոց ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Կինոնկարն անգլերեն լեզվով է:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031