Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալբերտ Մկրտչյան. «Ով կոտրում է Ֆրունզիկի արձանը, ճիշտ է անում»

Հոկտեմբեր 24,2012 14:36

Արդեն մի քանի ամիս է, ինչ «Մեր հանճարները մեր կողքին են»: Դա Երեւանի քաղապետարանի նախաձեռնությունն էր: Առաջին արձանը, որ դրվել է այդ ծրագրի ընթացքում, Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի արձանն էր: Դեռ մեկ օր չէր անցել, երբ կոտրել էին նրա բութ մատը: Այդ ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները եկան ու վերականգնեցին այն: Քննադատություններ շատ հնչեցին այդ անբացատրելի արարքի հեղինակի կամ հեղինակների հասցեին, ու թվում էր, թե գոնե դրանից հետո չի կրկնվի նման արարք, բայց արի ու տես, որ…

Ինչո՞ւ եմ կոնկրետանում հենց Մհեր Մկրտչյանի արձանի վրա, քանի որ «ամենտուժված»-ը այդ մեկն է: Ճիշտ է, Եղիշե Չարենցի արձանի վրա էլ «ղժժում էին», բայց գոնե նրան վնաս չէին տալիս:
Սեպտեմբերի 27-ին կրկին ուշադրության կենտրոնում Մհեր Մկրտչյանի արձանն էր: Այս անգամ մատի փոխարեն կոտրել էին տակառիկը: Քաղաքապետարանի աշխատակիցները նորից վերանորոգեցին ու այս անգամ արդեն տեսախցիկ տեղադրեցին, հույս ունենալով, որ մարդիկ, ովքեր տառապում են արձան կոտրելու մոլուցքով, դրանից կզգուշանան եւ կդադարեցնեն իրենց անմիտ քայլերը: Դա էլ չօգնեց: Նախ անձրեւից վնասվել էր արձանի ոտքը, իսկ հետո` օրեր առաջ, նորից կոտրվել էր տակառիկը: Ըստ շրջանառվող լուրերի` հարբած մարդը ընկել է արձանի վրա եւ այդ ձեւով կոտրել:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղ) նույնպես նկատել է, որ վանդալները կենտրոնացել են Մհեր Մկրտչյանի արձանի վրա: Դեռ չի կողմնորոշվում, թե ում ձեռքի գործն է, բայց կարծում է, որ  ընտրել են նշանավոր հայ դերասանի արձանը, որպեսզի հնչեղություն ունենա իրենց արարքը. «Դառը փորձը ցույց տվեց, որ արձանները, ամեն դեպքում, պետք է մետաղական լինեն, քանի որ հասարակության մեջ ապրում են սրբություն չճանաչող , ուղեղի թռչնագրիպով ապրող երկոտանի պրիմատներ»,- ասում է նա:
Երեւանի քաղաքապետարանի «Մեր հանճարները մեր կողքին են» նախաձեռնությունը Քոչարյանը հավանել է: «Շատ լավ գաղափար է»,- ասում է նա ու ավելացնում, որ նոր սերունդը պետք է իմանա մեր մեծերի մասին, բացի դրանից` զբոսաշրջիկներին էլ կհետաքրքրի ու նրանք ավելի շատ կուսումնասիրեն Հայաստանը եւ նրա հայտնի մարդկանց:
«Այս ամենը կդադարի այն ժամանակ, երբ մի քանի հոգու ցուցադրական պատժեն, որ շատերի մոտ անպատժելիության մթնոլորտը այդպիսի ցանկություններ չառաջացնի»,- ասում է բլոգերը:
«Առավոտ երիտասարդական»-ը զրուցեց նաեւ Մհեր Մկրտչյանի եղբոր` Ալբերտ Մկրտչյանի հետ:  Նա ասաց. «Ով կոտրում է արձանը, ճիշտ է անում, քանի որ հայ մեծանուն դերասանը տակառիկի դերասանը չէ»: Իր խոսքով, Ֆրունզիկն իր էությամբ եւ դերով ծիծաղելի, ողորմելի հարբեցող չէ. «Ես առհասարակ դեմ եմ այդ արձանին»:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031