Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մեզանում չի կայանում բանավեճի մշակույթը

Հոկտեմբեր 24,2012 14:29

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր երկու ընտրարշավներից ոչ մեկում մրցակիցների հետ երբեւէ հրապարակային բանավեճ չի ունեցել։ «Մենք այդ  մշակույթը դեռեւս չունենք», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Պարոն Մանուկյանը կարեւոր է համարում նախընտրական բանավեճը, սակայն չի բացարձակացնում դրա արժեքը, քանի որ «կարող է հանճարեղ նախագահացուն հռետորական ունակություններ չունենա եւ հակառակը՝ շոումենի հատկանիշներով մեկը հաջողություն ձեռք բերի բանավեճի միջոցով»:
Ըստ Վազգեն Մանուկյանի, բանավեճի մշակույթի կայացման համար հարկավոր է, որ երկրում ընդդիմությունն ու իշխանությունը պարբերաբար փոխարինեն միմյանց։ Այս առումով, ըստ նրա, Հայաստանում դեռեւս նախադեպ չկա:
«Եթե մեկը միշտ ընդդիմություն է լինում, մյուսն իշխանություն, էդ բանավեճից մեծ օգուտ չկա, որովհետեւ ընդդիմադիրը առանց որեւէ պատասխանատվության ցանկացած հայտարարություն կարող է անել, եւ բանավեճի մեջ էլ իշխանության պրոֆեսիոնալիզմը միշտ ավելի բարձր կլինի», – նշեց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031