Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ամբողջ գործընթացը ես համարում եմ քաղաքական շանտաժ»

Հոկտեմբեր 24,2012 14:02

Ինչո՞ւ պարզապես վայր չեք դնում մանդատը` վերջ դնելու բոլոր խոսակցություններին` «Առավոտի» հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «Նաեւ Արամ Աբրահամյանի խմբագրականը կարդալուց հետո ես մտորել եմ այդ մասին, քանի որ ինձ համար կարեւոր է, թե ով ինչ է մտածում: Բայց իմ պատկերացմամբ՝ դա ճիշտ մոտեցում չէր լինի: Այս ամբողջ գործընթացը ես համարում եմ քաղաքական շանտաժ` ուղղված իմ անձի եւ մեր քաղաքական ուժի նկատմամբ: Ծիծաղելի է, որ արհեստականորեն ցանկանում են խնդիրը կապել միմիայն իմ անձի հետ եւ ասում են, թե այստեղ խնդիր չկա քաղաքական ուժի կամ մոտեցումների հետ: Քաղաքական շանտաժներով չէ, որ քաղաքականությունում գործում են: Մանդատը մեզ համար կոնկրետ եւ հստակ աշխատանք իրականացնելու հնարավորություն է, ոչ թե ԱԺ-ում ներկայացված լինելու խնդիր: Ի՞նչ է նշանակում` ընտրվել ԱԺ պատգամավոր եւ հրաժարվել` ասելով, որ իմ փոխարեն գալիս է չգիտեմ ով: Այս դեպքում, իրոք, չգիտեմ՝ ում էին ուզում բերել: Թող ամեն մեկն իր բարոյականության մասին մտածի, ամեն մեկն ինքն է կերտում իր բարոյականությունը»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031