Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գեւորգյան. Փելեշյանը Հայաստանում ֆիլմ նկարելու խնդիր չունի

Հոկտեմբեր 24,2012 13:51

Արտավազդ Փելեշյան

Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանն իր ֆեյսբուքյան էջում  օրերս գրել էր, որ  նոյեմբերին կայանալիք Ամստերդամի միջազգային կինոփառատոնը ընդգրկել է մեծանուն հայ կինոբեմադրող Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ֆիլմը (1972 թ., «Երեւան» կինոստուդիա)՝  «Բոլոր ժամանակների ու երկրների տասը լավագույն վավերագրական ֆիլմեր» անվանացանկում, իսկ փառատոնի տնօրեն Ալլի Բերգսը հեղինակին ուղղված նամակում նշել է`«Մեզ համար մեծագույն պատիվ է այստեղ, Ամստերդամի հոբելյանական փառատոնում ցուցադրել Ձեր ցնցող, անմահ ֆիլմը…»:
Խզմալյանը հիշեցնելով, որ մյուս տարի լրանում է հանճարեղ կինոգործչի ծննդյան 75-ամյակը, նաեւ նշել էր, որ Փելեշյանը այս  տարվա գարնանը Հայաստանում նոր ֆիլմ նկարահանելու ցանկություն է հայտնել, սակայն առ այսօր Երեւանից ոչ մի պաշտոնական պատասխան կամ հրավեր չի ստացել:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով այս լուրը՝ ասաց, որ Փելեշյանը Հայաստանում ֆիլմ նկարելու որեւէ խնդիր չունի: «Մեկ ամիս առաջ ես խոսել եմ Փելեշյանի հետ, հրավիրել ազգային կինոյի  «Հայակ» մրցանակաբաշխությանը, եւ նա սիրով ընդունել է հրավերը: Առաջարկել եմ նաեւ ֆիլմ անել, ու ասել, որ Փելեշյանը դա կարող է իրագործել ցանկացած պահի»,-հայտարարեց կինոկենտրոնի տնօրենը: Գեւորգյանը մեզ հետ զրույցում նաեւ հայտնեց, որ կինոկենտրոնը պատրաստվում է մեծ շուքով նշել աշխարհահռչակ հայորդու հոբելյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031