Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում նվազել են ե՛ւ արդյունաբերության, ե՛ւ արտահանմաե ծավալները։ Փոխարենը՝ կապիտւսԼ շինարարության ոլորտում միանգամից 43 տոկոսանոց աճ է արձանագրվել։
«ՉԻ»- Որեւէ մեկը սեպտեմբերին Հայաստանում շինարարական բում նկատե՞լ է։ Հաստատ չի նկատել: Բայց ԱՎԾ-ին հասկանալ կարելի է. եթե արդյունաբերությունն ու արտահանումը նվազում են, որեւէ այլ տեղ պետք է աճ ցույց տալ, իսկ շինարարությունն ամենահարմարն է։
Իսկ եթե ԱՎԾ-ն ոչ մի թիվ էլ չի նկարել, եւ շինարարության ծավալներն իսկապես 43 տոկոսով աճել են, դա կարող է երկու բացատրություն ունենալ: Առաջին՝ Հայաստանում այդ ոլորտի ծավալներն այնքան փոքր են, որ եթե որեւէ մեկը որոշում է տունը ճոխ «ռեմոնտ անել», միանգամից կտրուկ աճ է արձանագրվում: Երկրորդ՝ հայ բիզնեսմենները պարզապես այդպիսի «խասյաթ» ունեն. հենց որ արդյունաբերության ծավալները նվազում են, բոլորը վշտից սկսում են շինարարությամբ զբաղվել: Հետաքրքիր է՝ ո՞ր տարբերակն է գործել այս դեպքում։
«Չորրորդ ինքնիշխանություն»