Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը հաշվել է՝ ավելացված 2500 դրամով մարդիկ կգնեն ընդամենը 12 հատ հաց

Հոկտեմբեր 24,2012 13:16

ՖՈՏՈԼՈՒՐ

Սյսօր ԱԺ նիստում 98  կողմ եւ ոչ մի դեմ, ոչ մի ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբղջությամբ ընդունվեց Պետտուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:

Իսկ այս պահին քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում նշեց. «Վերջին տարիներին մեր կառավարությունն իրականացնում է առանձնապես առաջարկի խթանման քաղաքականություն: ՀՆԱ-ի աճի հետ միասին անպայման պետք է նաեւ սպառման ծավալները մեծանան: Եթե ՀՆԱ աճը տեղի է ունենում առանց սպառման ծավալների աճի, ապա դա ինքնանպատակ է եւ կոչվում է փաստաթղթային աճ: Երբ նայում ենք մեր ՀՆԱ-ի կառուցվածքը, ՀՆԱ-ի 43 տոկոսը վարձու աշխատողների աշխատավարձն է: Եթե դրան գումարում ենք տրանսֆերտները, հաշվի առնելով, որ մենք սպառող տնտեսություն ենք, ապա մենք, խթանելով առաջարկը, սոցիալական որոշակի խնդիրներ չենք կարղանում լուծել: Մեր առաջարկը հետեւյալն է, որ առաջարկի խթանումը զուգակցենք պահանջարկի խթանման հետ միասին՝ հաշվի առնելով նաեւ գնաճային ճնշումները եւ փոխարժեքային տատանումները: Բայց, թողնելով 35 հազար դրամը, մեր հասարակությունը որեւէ կերպ չի բարելավելու իր սոցիալական խնդիրները»:

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ նշեց, որ վիճծառայության հաշվարկներով՝ այսօր նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 53 հազար 73 դրամ. «Հարց տվեցինք ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին, թե ի՞նչ հիմնավորումներով է այսպիսի նվազագույն զամբյուղ ունենալու պայմաններում սահմանում 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձ: Պատասխանն ավելի քան սպասելի է՝ որովհետեւ պետբյուջեի պարունակությունը թույլ չի տալիս ավելին անել: Իսկ ի՞նչ է անում հայրենի կառավարությունը ստվերը կրճատելու, օլիգարխներին հարկային դաշտ բերելու եւ բյուջեն ավելացնելու ուղությամբ: Պետբյուջեն ավելի չի կարող լինել, քանի դեռ այս կառավարությունը շահագրգռված չէ ժողովրդի շահերով: ՀՀ աշխատող բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության շեմին՝ ցածր կենսամակարդակով: Անգամ աշխատանք ունենալու պարագայում մարդը երաշխավորված չէ չքավորությունից: Մարդը պետք է հեռանա երկրից, աշխատանք փնտրի այնտեղ, որտեղ կարող է համարժեք աշխատավարձ ստանալ: Ինձ համար անընդունելի է եւ նվաստացուցից է այսպիսի օրինագծի քննարկումը»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես գտնում է, որ նվազագույն աշխատավարձի չափը եւ այս բարձրացումը նվաստացնող է քաղաքացու համար. «Դրանով քաղաքացին կարող է գնել ընդամենը 12 հատ հաց, եթե 200 դրամ հաշվենք հացի գինը: Պետք է հարց տանք մեզ՝ ինչպիսի՞ քաղաքացի ենք ակնկալում ունենալ՝ արժանապատի՞վ, թե՞ նվաստացած: Այս օինագծով եւս մեկ անգամ խթանում եք մեր երկրից արտագաղթի տենդենցը: Ասում եք, որ այո՛, մենք մարդ արտահանող երկիր ենք դարձել: Չի կարող լինել, որ ՀՀ քաղաքացին ստանա ուղղակի ստրուկի աշխատավարձ: Նախընտրական հանդիպումների ժամանակ բոլոր քաղաքացիները դա էին նշում: Ասում էին՝ այդ 131 հոգու մեջ նաեւ դուք եք, ի՞նչ եք անում, որ մենք արժանապատիվ ապրենք: Ասում եք, որ գումար չկա: Ստում եք, գումարներ կան: Այդ գումարները գողացվում են, եւ այդ անձինք մնում են անպատիժ:Երեկ Հանրային հեռուտաընկերության հաղորդման քննարկումն էր, պարզ թվարկվում էր, թե որքան միլիոններ են գողացվում մեր քաղաքացիներից, մեր երեխաներից»:

Իսկ Խոսրով Հարությունյանը նշեց. «Ես պնդում եմ, որ 35000 դրամը անհամեմատ ավելի լավ է, քան 32500 դրամը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031