Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենաշնորհ՝ պահնորդական ծառայության ոլորտո՞ւմ

Հոկտեմբեր 24,2012 13:14

Հաջորդ տարվա հունվարից ուժի մեջ մտնող «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը մասնավոր կազմակերպություններին զրկելու է գործունեություն իրականացնելու հնարավորությունից:

«Օրենքը  ընդունելիս հաշվի չեն առել մեր մասնագիտական կարծիքը, իսկ մենք ավելի քան 12 տարի այս ոլորտում գործում ենք»,- այսօր «Տեսակետ» ակումբում  նոր օրենքից իրենց դժգոհությունը ներկայացրին Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության անդամները:

Միության նախագահ Հովհաննես Պետրոսյանի խոսքերով`  օրենքով պահնորդին նույնացրել են թիկնապահի հետ, բայց իրականում դրանք տարբեր պարտականություններ ունեն:  «Թիկնապահը պաշտպանում է անձին, պահնորդը՝ օբյեկտի եւ գույքի պահպանությամբ է զբաղված: Պետք չէ միացնել ու ամբողջացնել , թե ինչ է կատարվում թիկնազորային գործում: Ոլորտում թիկնապահներ մեր կազմակերպություններից չկան, նրանք այլ կազմակերպություններում են պատրաստվում: Հայտարարում ենք, որ մենք նման թիկնազորային , թիկնապահական ծառայություններ չենք տվել ու այն անձնանց, ում զինաթափել են, մեր կազմակերպություններից չեն: Մեր կազմակերպություններին զենք տրամադրելու ոչ մի հնարավորություն տրված չէ, միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարող ենք զենք ստանալ», -բացատրեց  պարոն Պետրոսյանը:

Նրան  զարմացրել է, թե ինչո՞ւ օրենքն ընդունվեց այդքան հրատապ ու այդքան թերություններով.« Այստեղ հարց ենք առաջ քաշել, եթե չունենք ուսուցանված պահնորդներ, որոնք պետք է ուսուցանվեն արդեն լիցենզավորվող  ուսումնական հաստատություններում, որոնք դեռ չկան, ու դեռ լիցենզիայի տրամադրման ձեւն ու կարգն   էլ դեռ մշակված չէ: Ստացվում է, չունենք որակավորում ստացած պահնորդներ, իսկ հունվարին մնաց երկու ամիս: Խնդիր է առաջանում, որ չենք էլ կարողանալու լիցենազավորվել»:

Նա ասաց, որ արդեն պատրաստել են այն հարցերը, որոնք պետք է ներկայացնեն  Ազգային ժողով ու փորձեն  օրենքում լրացումներ կատարել. «Որ հետագայում չզրկվենք աշխատանքից, ու մեր պահնորդները չմնան անգործ»: Ըստ նրա` ոլորտում մոտ 5-10 000 պահնորդ կա, որից 2500-ն իրենց միության աշխատակիցներ են: Պարոն Պետրոսյանը հավելեց, որ օրենքում կան նախազգուշացումներ, ինչը մտահոգում է իրենց. «Այստեղ գնում է տնտեսական մրցակցության եւ գերիշխող դիրքի եւ մարդու ու քաղաքացու իրավունքների օտարման խոսք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031