Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Բերդ – Նավուր ավտոճանապարհին ձորն է ընկել ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Քոռ աղբյուր» հանդամասի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի 59 ՏՏ 706 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով 1968 թ. ծնված վարորդ Սերգեյ Մելիքյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1952 թ. ծնված Արուշան Քոսակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ Ա. Քոսակյանի առողջական վիճակը բավարար է:
Կարդացեք նաև
ԱԻՆ