Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսերենի քննություն՝ ՌԴ-ում աշխատելու համար

Հոկտեմբեր 24,2012 11:23

Ռուսաստանի Պետական դուման երեկ ընդունել է օրենք, ըստ որի՝ Ռուսաստանի տարածքում աշխատելու թույլտվություն ստանալու կամ աշխատելու թույլտվության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է ռուսաց լեզվի իմացության քննություն հանձնել։ Ռուսաց լեզվի բազային իմացությունը պետք է հաստատվի փաստաթղթով, որը տրվելու է քննությունը հանձնելուց հետո։ Օրենքը վերաբերում է բնակարանաշինության, առեւտրի եւ կենցաղային սպասարկման ոլորտում աշխատող միգրանտներին։ Հենց այդ ոլորտներում էլ աշխատում է ԱՊՀ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների ճնշող մեծամասնությունը։ Քննությունից կարող են խուսափել նախկին ԽՍՀՄ քաղաքացի հանդիսացած այն անձինք, որոնք կներկայացնեն մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 1-ը տրված պետական նմուշի դիպլոմ, որը կհաստատի բազային մակարդակով ռուսաց լեզվի իմացությունը։ Սույն օրենքը ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 1-ից։ Քննությունները ընդունվելու են թեստային տարբերակով։ Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, քննության հանձնման համար դիմումատուն վճարելու է 1000 ռուբլի՝ մոտ 13 հազար դրամ։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031